Արսեն Ազատյան
Արսեն Ազատյան – սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր (ծնվ. Երեւան):
Ավարտել է Երեւանի հայկական պետ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսորական բաժինը: 1981-ից մինչեւ 1990թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ Նարինե Մկրտչյանի հետ համատեղ նկարահանել են հինգ կարճամետրաժ ֆիլմեր։ 1990-ին հիմնադրել են «ԱՅՍՕՐ», հետագայում «ԱՅՍՕՐ-ՊԼՅՈՒՍ» ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ առաջին հայակական անկախ ֆիլմարտադրությունը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։
1981-ից ի վեր իրականացրել է հինգ լիամետրաժ եւ տասնմեկ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր (համահեղինակ Նարինե Մկրտչյան):
Մասնակցել է ավելի քան 70 միջազգային կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Էդինբուրգի, Սիդնեյի, Մոսկվայի, Գոթեբուրգի, Տոարմինայի, Օդենսեի, Կալկաթայի, Տարագոնայի, ՈՒրուգվայի եւ այլն, ստացել մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում:
Համագործակցել է տարբեր միջազգային կինոկառույցների հետ, իրականացրել սցենարական եւ պրոդյուսերական աշխատանքներ։
Արժանացել է Հոլանդիայի մշակույթի նախարարության պարգեւին ARMENIAN FILM PROJECTS ծրագրի համար։
Ստացել է տարբեր կինոհիմնադրաներից (Hubert Buls Fund-The Netherlands, Gotenborg IFF Fund – Sweeden, Asian Project Market – Korea) ֆիլմերի արտադրության համար պարգեւներ եւ աջակցություններ։