Month: June 2019
ԶԱՏԻԿԻ ՈՏՔԻՑ ԲՌՆՎԱԾ
ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը ԶԱՏԻԿԻ ՈՏՔԻՑ ԲՌՆՎԱԾ «Զատիկի ոտքից բռնված ճախրում էինք դեղին երկնքում, որ աստիճանաբար մարում էր եւ արեւի կարմիր շողերը՝ աղեղի նման օրօրվելով վայրէջք էին կատարում մարգագետիններին։ Զատիկը սավառնում էր, նրա կլորիկ մարմինն ինձ այնքան կատարյալ էր թվում, որ որքան հնարավոր էր ամուր բռնվել էի նրա ոտքից։Զատիկի ժպիտը նման էր այս գրքի կազմին պատկերված [...]
ԾՈՎՈՒՄ ՉԵՐԵՒԱՑՈՂ ԴԵԼՖԻՆՆԵՐԸ
ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը ԾՈՎՈՒՄ ՉԵՐԵՒԱՑՈՂ ԴԵԼՖԻՆՆԵՐԸ Ֆիլմը Արսեն Ազատյանի մանկության հիշողությունների մասին է: Դեռ տարիներ առաջ նկարահանված 8 մմ ժապավենային նյութերի շատ փոքր մաս է մնացել, այնուամենայնիվ, բավարար է եզակի եւ անմեղ երեխայի փորձառություններն ու երազանքները ցույց տալու համար: CAST & CREW Ֆիլմի անվանումը ԾՈՎՈՒՄ ՉԵՐԵՎԱՑՈՂ ԴԵԼՖԻՆՆԵՐԸ Կինոբեմադրիչ Արեգ Ազատյան Երկիրը Հայաստան Տարին 2009 Կրիչը [...]
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՒ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 1937թվականին աղջնակն ամանօրի նախաշեմին իր պահոցից հանելով փոքրիկ տոնածառը տեղադրում է ակվարիումի մեջ՝ շնորհավորելով իր ձկնիկների Նոր Տարին։ Հանկարծ այդ պահին սենյակ են ներխուժում «չեկիստներն» ու սկսում խուզարկել բնակարանը՝ դաժանաբար ջարդուփշուր անելով փոքրիկ աղջկա ակվարիումը… 2002 թվական։ Ծեր կինն արթնանում է իր հին տան մահճակալում, ասես լսելով [...]
ԲԱԳԱՏԵԼ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ՖԻԼՄԸ ԲԱԳԱՏԵԼ Ֆիլմը նվիրված է ժամանակակից հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ով արդեն դարձել է հայկական երաժշտության դասականներից մեկը: Բայց պատմությունը չի ընթանում ավանդական շարադրանքի ձեւով, այլ որպես գեղարվեստական հայեցակարգ՝ ցույց է տալիս իր վերաբերմունքը կյանքի եւ արվեստի հանդեպ: «Իմ կյանքի բոլոր 50 տարիները կենտրոնացած են այս 20 րոպեների մեջ»: Տիգրան [...]
ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՒ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿ Ի՞նչ է «Պահապան Հրեշտակը»։ Եթե կարճ՝ զինվորի մասին է։ Նախապես ֆիլմը ոգեշնչված էր Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» երաժշտական պիեսից, որի լիբրետոն պատմում է զինվորի եւ սատանայի մասին։ Ընդամենը կարող ենք ասել հետյալ խոսքերը. «Խոսքը գնում է սատանայի գայթակղության մասին, քո մասին, իմ մասին… բայց ավելի լավ է [...]
ՍԵՎ ԽՈՌՈՉՆԵՐ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՒ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը ՍԵՎ ԽՈՌՈՉՆԵՐ Այս ֆիլմը մեր ընկերոջ՝ ըստ էության սովետական ռեժիմի զոհի մասին է։ Մանուկ հասակում օժտված լինելով ֆիզիկայի ասպարեզում՝ նա մի քանի հատնագործություն արեց։ Հետագայում ընկալվեց որպես այլախոհ եւ դուրս մղվեց ասպարեզից՝ արդյունքում ձեռք բերելով հոգեկան խանգարում։ Այս նյութը մեզ շատ հոգեհարազատ էր եւ մեր ցանկություններն համնկան, քանի-որ նույն [...]