ՈՉԽԱՐԸ

ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ եւ ՇՈՂԻԿ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ կինոնախագիծը

ՈՉԽԱՐԸ

Համառոտ Բովանդակություն

Ոչխարը կանգնած է մայրուղում։ Մի բեռնատար արգելակում է ճամփեզրին։ Բեռնատարից իջնում են Հիսուսը, Հուդան և Բուդդան։ Նրանք որսում են Ոչխարին և նետելով բեռնախցիկը շարունակում են ճանապարհը։ Որոշ ժամանակ անց նրանք նկատում են մայրուղում միայնակ կանգնած Մուհամային։ Հիսուսը որոշում է օգնության ձեռք մեկնել և նրան առաջարկում է միանալ իրենց։ Ճանապարհին, Հիսուսը պատմում, որ իրենք ուղևորվում են քաղաքի հեղինակավոր բանկերից մեկը՝ բիզնեսի զարգացման նպատակով վարկ վերցնելու։ Մերթ ընդ մերթ հայտնվում է Ոչխարի երազը, որտեղ Հիսուսը, Հուդան, Բուդդան և Մուհամման մենախոսություն են ունենում, յուրաքանչյուրը պատմելով իր անձնական խնդիրների և երազանքների մասին։

Նրանք գիշերում են մի մոթելում, Հիսուսը մտնում է Մուհամայի սենյակ։ Նրանք սիրով են զբաղվում։ Մուհաման անկեղծանում է, պատմում է իր խնդիրների մասին, որ փող չունենալու պատճառով թմրանյութի համար Սանչեսը (նրա զուգընկարը) ստիպում է պոռնկություն անել։

Հաջորդ առավոտյան գալիս է Սանչեսը և ատրճանակով սպառնում Մուհամային, որ նստի իր մեքենան։ Սանչեսը լսելով ոստիկանական մեքենայի ազդանշանը, խուճապի է մատնվում, այդ պահին Հիսուսը հարվածում է Սանչեսին և նրա ձեռքից վայր է ընկնում ատրճանակը։ Նկատելով մոտեցող ոստիկանական մեքենան, Սանչեսն արագ հրում է Մուհամային իր մեքենան ու հեռանում։ Հիսուսը ատրճանակը դնում է տաբատի գրպանը։

Մի քանի ժամ անց Հիսուսը, Հուդան, Բուդդան հասնում են քաղաք։ Հուդան աննկատ դուրս է գալիս բեռնատարից ու ոչխարին տանում գյուղական տոնավաճառ ու վաճառում այն։

Բանկի անցակետում սևամորթ աշխատակիցը ստուգում է նրանց փաստաթղթերը և տեղեկացնում, որ բանկի բաժնի վարիչը չի կարող ընդունել ու աջակցել վարկի ծրագիրը։ Հուդան վեճի է բռնվում աշխատակցի հետ, նշելով, թե որքան կարևոր է այդ վարկը, որքան շատ ընտանիքներ կարող է բարելավել իրանց կյանքը սակայն նրանց ակտիվությունը աշխատակցին ստիպում է անվտանգության ծառայություն ահազանգել։ Նրանց դուրս են հանում բանկից։

Հիսուսը, ատրճանակով մտնում է բանկ։ Ոչխարը ուրիշ բեռնատարի մեջ որոճում է։ Բեռնատարը շարժվում է, լսվում են կրակոցներ։ Բեռնատարը դուրս է գալիս փողոց։ Ոստիկանականները շրջափակում են փողոցը։ Հրշեջ և շտապօգնության ծառայության մեքենաները սլանում են բանկի դիմացով։

(վերջում վերադառնում ենք այն պահը, երբ Բուդդան փորձում է զանգել պաստառին գրված համարով։) Խոսափողը միանում է ավտոմատ համակարգին։ Ձայնն ասում է՝ «շնորհակալություն զանգի համար, ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար։ Բարի գալուստ «Երկնային Հույս» կազմակերպություն։ Դուք կատարեցիք առաջին քայլը պարզելու համար արդյոք Աստված գոյություն ունի, թե ոչ։ Շարունակելու համար խնդրում ենք հետևել հրահանգներին։ Անգլերենի համար սեղմեք մեկ, իսպաներենի համար՝ երկու, չինարենի համար՝3, ճապոներենի համար՝ 4, պարսկերենի համար՝ 5, գերմաներերնի համար՝ 6, հայերենի համար՝ 7, արաբերենի համար՝ 8…

The idea of the film started with a simple question, what if Jesus, Judas, Buddha and Muhammad found themselves in our modern society, on a road trip in a little old truck. Who would they choose to be the “driver”?  Would they argue about that question? And if they found a sheep, could they decide what they were going to do with it without arguing?

2018 IFF Berlin (Talent Campus)

2018 IFF Sarajevo

CAST & CREW

Original title

THE SHEEP

Filmmaker

AREG AZATYAN and SHOGHIK TADEVOSYAN

Premiere

World premiere

Country

Armenia

Year

2019

Medium

DCP

Length

100’

Language

Armenian

Producer

AREG AZATYAN and SHOGHIK TADEVOSYAN

Production Company

Aysor-Plus Film Productions

Sales

Aysor-Plus Film Productions

Writer

AREG AZATYAN and SHOGHIK TADEVOSYAN

Cinematography

Arthur Ustyan

Editor

AREG AZATYAN and SHOGHIK TADEVOSYAN

Cast

Music

Aram Khachaturian

Sound Design

AREG AZATYAN and SHOGHIK TADEVOSYAN

Production Design

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait