ՌԱԴԻՈ ԵՐԵՎԱՆ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՒ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը

ՌԱԴԻՈ ԵՐԵՎԱՆ

Համառոտ բովանդակությունը

Հայաստան է ժամանում մարդասիրական օգնության մի բեռնատար։

Վարորդները չեն կարողանում գտնել իրենց վերջնակետի ճանապարհը եւ շարունակում են փնտրել։

Սրան զուգահեռ ծավալվում տերօրինակ պատմություններ, որոնց մասին եթե հարցնեք՝ կասենք, որ հենց դա Ռադիո-Երեւանն է։

Հնարավոր է սա համարել հիմնական պատմության պարզ շարադրանքը, որն իհարկե այդպես չէ։

Կարեւոր չէ, թե բեռնատարի վարորդները դուրս գալով Երեւանից, կգտնե՞ն արդյոք ճանապարհը, կարեւոր չէ փոքրիկ տղայի 60-ականների հիշողությունները, կարեւոր չեն ռադիոէֆֆեկտները, որոնք ազդարարում են անողոք ճշմարտությունը, կարեոր չեն նույնիսկ էրոտիկ տեսարանները։

Թե պատումը, թե բովանդակությունը չեն արտահայտում այն, ինչը կարելի է արտահայտել մի բանաստեղծական երկտողով. «Քո աչքերի խորունկ կապույտից՝ հոգիս տենչում է ոսկեբեր ալիք…»։

Սա մեր հեղինակային կինոն է, որ ծավալել ենք հայտնի Ռադիո-Երեւան թեմայի շուրջ։

Ռեժիսորական նոթեր

Այսօր օդի մեջ, մթնոլորտում կար պահանջն այս ֆիլմի, ավելի շուտ այս արտահայտության, որ չգիտես ինչու կոչվում է «Ռադիո-Երեւան», այս պահի, այս վիճակի, որի պատասխանատվությունը մենք վերցրել ենք մեզ վրա։

Այս ֆիլմը կարճ է, այնքան կարճ, որ չես հասցնում ընկալել, զատել կարեւորն անկարեւորից, սեւը սպիտակից, վայրկյանը ժամից։

Սա ծիծաղ է, ծիծաղ, որ չես ուզում ուրիշի հետ միասին ծիծաղել, այսինքն թաքուն, ինքնախարազանող մի զգացում։

Ո՞վ գիտի ճիշտ է, թե սուտ, ավել է, թե պակաս։

Մենք փորձում ենք բացել, ի ցույց դնել մեր հոգու ասենանվիրական, ամենանուրբ շերտերը, բայց պաշտպանական բնազդը ստիպում է մեզ ծիծաղել։

Եւ այդ ծիծաղը խենթացնում է մեզ։

Այսօր մեր հայրենիքում պատերազմ է, եւ մենք շատ ենք վախենում։ Վախենում ենք ու ավելի համարձակ կռվի դուրս գալիս, ավելի համարձակ նայում մահվան աչքերին եւ էլի ծիծաղում։

Ինչն է ստիպում մեզ ծիծաղել, պատերազմը, մահը, թե համարձակությունը։

Մենք չենք փորձում, որեւէ պատասխան առաջարկել այս ֆիլմով, մենք նույն փոսում ենք, որտեղ եւ դուք։

Եվ մենք ընդամենը գոռում ենք այն մասին, ինչի մասին դուք լռում եք։

Չգիտենք ով է ճիշտ, բայց այդպես է արտահատումը մեր հոգու։

5.0.2

ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆԵՐ

1993 ՄԿՓ Ռոտտերդամ (Հատուկ Մրցանակ)

1993 ՄԿՓ Մոսկվա

1993 ՄԿՓ Ռիգա (Արսենալ)

1996 ՄԿՓ Կոտտբուս

ԿԱԶՄԸ

Ֆիլմիի անվանումը

Ռադիո Երեւան

Կինոբեմադրիչներ

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Համաշխարհային պրեմիերա

Ռոտտերդամի միջազգային կինոփառատոն 1993

Երկիրը

Հայաստան

Տարին

1993

Կրիչը

35մմ

Տեւողությունը

80′

Լեզուն

Հայերեն

Ֆիլմարտադրող

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Արտադրող ընկերությունը

Այսօր-Պլյուս Ֆիլմ Արտադրություն

Ռոտտերդամի միջազգային կինոփառատոն

Իրավատեր

Այսօր-Պլյուս Ֆիլմ Արտադրություն

Սցենարը

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Օպերատոր

Albert Yavuryan

Editor

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Դերերում

Արեգ Ազատյան, Կարեն Միրաջանյան, Աշոտ Ջենտերեջյան, Արմեն Ջենտերեջյան, Էվելինա Շահիրյան, Ֆիլիպ վան Դորն, Ժոզեֆ Նալբանդյան, Արտեմ Ակոպով, Արմեն Միրզախանյան, Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան

Երաժշտությունը

Վենյավսկի, Բեթհովեն, Մոցարտ, Բախ, Հայդն, Սայաթ-Նովա

Հնչյունային ձեւավորումը

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի

Հնչյունային օ։երատոր

Արմեն Սահակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait