ԱՊԱԿԵ ԿԱԽԱԶԱՐԴԸ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ եւ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը

ԱՊԱԿԵ ԿԱԽԱԶԱՐԴԸ

Համառոտ բովանդակությունը

Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է:
Տղան բանակում ծառայության ժամանակ հեռախոսով իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է՝ ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝ միասին որոշում կայացնելու՝ հղիության ընդհատման վերաբերյալ: Ճանապարհին՝ գնացքի մեջ տեղի ունեցած անհեթեթ սպանությունը, որն իր կարծիքով իր պատճառով է տեղի ունեցել, նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:

Ռեժիսորական նոթեր

Մենք սիրում ենք կյանքը։ Սիրում ենք, ինչպիսին էլ այն լինի, սիրում ենք ամեն վայրկյանն ու ամեն օրը, գույնը, քամին, ձայնը, որքան էլ որ այն տարօինակ է ու դաժան, որքան էլ որ այն փխրուն է, ինչպես «ապակե կախազարդը»։
Գաղափարն անշրջելիությունն է։ Երբ անկարող ես փոխել կատարվածը։
Ցավոք միշտ չէ, որ մենք դառնում ենք իրավիճակի տերը եւ միշտ չէ,որ կարող ենք ճիշտ որոշում կայացնել, բայց համարյա միշտ պատասխան ենք տալիս մեր կատարած յուրաքանչյուր քայլի համար։
Ֆիլմում որոշ դաժան տեսարաններ, դառնալով հակակշիռ, դարձի են բերում ֆիլմի հերոսներին, բացում նրանց աչքերը, որի շնորհիվ փոխվում է նրանց վարքագիծը։
«Ապակե կախազարդը» դա այն փխրուն խորհրդանիշն է, որի մասին պատմվում է այս ֆիլմում։ Դա այն փխրուն հարաբերությունն է, որ ունենում ենք մենք սիրահարված ժամանակ, դա այն փխրուն զգացումն է, երբ աղջիկը հղիանում է, դա այն է, երբ ամեն վայրկյանը վտանգի մեջ է, միեւնույն ժամանակ՝ թանկագին։

ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆԵՐ

2013 ՄԿՓ Կալկաթա

2014 ՄԿՓ Մոսկվա

2014 ՄԿՓ Մոնրեալ

2014 ՄԿՓ Հյուստոն (Ոսկե Ռեմի մրցանակ)

2014 ՄԿՓ Լուիզվիլ

2014 ՄԿՓ Ինդիե Ֆեստ Կալիֆոռնիա

(Հատուկ մրցանակ վաստակի համար)

ԿԱԶՄԸ

Ֆիլմի անվանումը

Ապակե կախազարդը

Կինոբեմադրիչ

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Համաշխարհային պրեմիերա

Կալկաթայի միջազգային կինոփառատոն 2013թ.

Country

Հայաստան

Year

2013

Կրիչը

35mm

Տեւողությունը

112′

Լեզուն

Armenian

Ֆիլմարտադրողը

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Արտադրող ընկերությունը

Aysor-Plus Film Productions

Իրավատերը

Aysor-Plus Film Productions

Սցենարը

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Օպերատոր

Arto Khachaturyan

Մոնտաժը

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Դերերում

Մագդալեննա Մնացականյան, Նարեկ Ներսիսյան, Կարեն Ջանիբեկյան, Լիդա Զաքարյան, Սամսոն Ստեփանյան, Արմեն Աբելյան, Գեւորգ Հարոյան, Մերուժան Եգանյան, Աշոտ Ջենտերեջյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Նարինե Գրիգորյան, Հայկ Պողոսյան, Արման Միրիջանյան, Կարեն Միրաջանյան, Շաքե Ջինգոզյան Լիանա Ավետիսյան, Արթուր Խուդոյան, Ալլա Բունիաթյան

Music

Kato Kanako, V. A. Mozart

Sound Design

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Sound Operator

Armen Sahakyan

Sound mixer

Sergei Dubkov

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait