ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ եւ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը
ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Համառոտ ձեւակերպումը
Սա փիլիսոփայական էսսէ է՝ անդրադարձ հետպատերազմական Հայաստանի ներկային՝ ուր իրականն ու երեւակայականը խառնվել են իրար, ուր ժողովուրդը ճարահատյալ Փրկիչներ է փնտրում։ Եվ այս իրավիճակում ֆիլմում հայտնված Դոն Կիխոտի կերպարը փաստում է, որ իրականության եւ երեւակայության սահմանը շատ մոտ է, պարզապես դրան հավատալ է պետք։
Մտահաղացումը՝ մեր դժնդակ օրերի վերլուծությունն է, 2020թ. ռուս-ադրբեջանա-թուրքական դավադիր պատերազմից հետո, երբ հազարավոր զոհերի, անհետ կորածների ու գերիների, բռնի տեղահանվածների, հուսալքված հասարակության ու մոլորության մեջ հայտնված իշխանությունների ֆոնին՝ պահանջ է առաջանում ներկայացնել լուսավոր գաղափարներ, որոնք կարող են փարոսի դեր ստանձնել եւ ուղենիշ դառնալ համախմբման ու գոյատեւման համար։
Երբ իրականությունը ծայրաստիճան ճնշող է, եւ դու մաս ես կազմում այդ իրականության, ակամա հայտնվում ես մոլորության մեջ, ակամա փնտրում ես հերոս, կերպար ում կհավատաս։
Մեր հերոսներն իրական մարդիկ են, որոնք մի դեպքում իրենց կամքից անկախ (պատերազմի արդյունքում) դարձել են բռնի տեղահանված, ունեզրկված, հայտնվել ընչաքաղքության մեջ, մյուս դեպքում՝ իրենց տունն ու տեղը, այգիները, դաշտավայրերը, արոտավայրերը պարտադրված թողել են թշնամուն ու անզեն ապրում են սահմանագծին՝ թշնամու զինվորի նշանառության տակ՝ կենդանի թիրախ դարձած… Այս մարդիկ զրկվել են մարդու հիմնարար իրավունքներից՝ ապրելու, աշխատելու, արարելու հնարավորությունից… ի վերջո՝ ազատության։
Այս մարդիկ «փրկչի» են սպասում, որքան էլ որ այն երեւակայական լինի, քանզի սարսափում են իրենց վերապրած իրականությունից։ Եվ այս իրավիճակում ֆիլմում հայտնված Դոն Կիխոտի կերպարի գեղարվեստական մարմնացումը, որը կարմիր գծով անցնում է ողջ պատմության ընթացքում, փաստում է, որ իրականության եւ երեւակայության սահմանը շատ մոտ է, պարզապես դրան հավատալ է պետք։
Ուզում ենք հավատալ, որ «Դոն Կիխոտ դարձած ժողովուրդը» կամք կդրսեւորի եւ փրկության ուղիներ կգտնի։
Ֆիլմում օգտագործվում են լրատվական տեղեկություններ, արխիվային տեսանյութեր պատերազմական գործողություններից։
Նկարահանումներն իրականացվել են Հայաստանի տարբեր մարզերում՝ ուր տեղակայվել են այդ մարդիկ, ինչպես նաեւ սահմանամերձ թեժ գոտիներում՝ Շուռնուխում, Սոթքում։
Ֆիլմում ներկայացվում են հերոսներ, որոնք պարտադրված փոխել են իրենց կենսակերպը։ Ինչպես նաեւ տեսնում ենք այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։
Ֆիլմի առանձնահատուկ մոտեցումը կայանում է բեմադրված եւ վավերագրական տեսարանների անսպասելի՝ անցումներով։
Բեմադրված տեսարաններն իրականացված են ինչպես դասական կինոյում, բոլոր հավաստի ատրիբուտներով, հերոսների հանդերձանքով եւ տվյալ ժամանակաշրջանին հատուկ ճշգրիտ վերարտադրմամբ։
ԿԱԶՄԸ
ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Հայաստան
2024
Թվային
107 րոպե
Հայերեն, անգլերեն
Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան
Այսօր-Պլյուս Ֆիլմ արտադրություն
Այսօր-Պլյուս Ֆիլմ արտադրություն
Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան
Էդգար Մեսրոպյան, Արսեն Ազատյան
Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան
Արմեն Աբելյան, Արման Մեջլումյան
Մարեն Մարե, Ժան Լուի Դյուպոր
Արսեն Ազատյանի, Նարինե Մկրտչյանի
Արմեն Սահակյան
Հնչյունային ներդաշնակումը