ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ եւ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ֆիլմը
ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ
Համառոտ բովանդակությունը
Թե ինչպես է հասարակությունն արձագանքում այն անհեթեթ, առանց որեւէ ակնհայտ դրդապատճառի հարձակմանը եւ բռնությանը, որ տեղի ունեցավ Գյումրիում։
Քաղաքի ողջ հանրությունն առճակատվում է այդ հանելուկային առեղծվածի հետ, երբ ռուս զինվորը գիշերով սպանեց ընտանիքի յոթ անդամներին։
Հեղինակները ներառել են այդ սպանդից հետո տեղի ունեցած իրական ցույցերից փաստագրական կադրեր՝ խաղարկելով դեպքերը։ Նրանց զինվորին անվանում են Իվան, ինչպես ռուսական հեքիաթի Հիմար Իվանին, որին նրանք կերպարանավորել են նաեւ մանկանան ներկայացման մեջ։
Ֆիլմը սեվեռվում է դրամայի հետեւանքների վրա հերոսների միջոցով, ովքեր դեպքերից ազդված հակասական արձագանքներ են տալիս։
Զինվորը ձեռբակալված է, բայց պատերազմի վետերաններ Վահանն ու Սարգիսը պահանջում են հատուցում եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են անել իրենք։
Սակայն Տեր-Ավետիսը կոչ է անում մարդկանց պահպանել հանգստություն եւ համբերություն։
Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է սեփական ձեւով վերականգնել իրենից խլած արժանապատվությունը
Ռեժիսորական նոթեր
Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են։ Իբրեւ գլխավոր իրադարձություն՝ ռուս զինվորի կողմից կատարած սահմռկեցուցիչ սպանդն է, ում մենք անվանել ենք Պովարենկո Իվան։
Այս պատմությունն այնքան հուզեց մեզ, որ մենք ստեղծեցինք դեպքերի զարգացման մեր մեկնությունն ու հանգուցալուծումը։
Այս ֆիլմը՝ արժանապատվության մասին է, ինչը ցանկացած մարդու ամենախոցելի զգացումն է՝ անկախ ազգությունից, անկախ հասարակական դիրքից ու վիճակից։ Արժանապատվությունն է, որ ստիպում է արարքների գնալ, չհամաձայնել կարծրատիպերի հետ, չհաշտվել բռնության հետ, վերջապես՝ արժանապատվությունն է ազատության երաշխիքը։
Նույնացնելով Պովարենկո Իվանին ռուսական ժողովրդական հեքիաթների հերոս՝ «Հիմար Իվանի» հետ, զուգահեռ տանելով երկու Իվանների միջեւ, փորձել ենք հասկանալ, թե եր՞բ արթնացավ գազանը նրա մեջ։
Իվանին բանականությամբ հասկանալ հնարավոր չէ, ցանկացած վերլուծություն տրամաբանությունից դուրս է։
…Հաճախ արդարության եւ արժանապատվության վերականգնման համար մենք զոհողությունների ենք գնում, բայց միշտ չէ, որ այդ զոհողություններն արդար են լինում Բարձրյալի առջեւ։
ԿԱԶՄԸ
Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից
Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան
Ռոտտերդամի միջազգային կինոփառատոն 2019թ.
Հայաստան
2019
DCP
112′
Հայերեն, Ռուսերեն
Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան
Այսօր-Պլյուս Ֆիլմ Արտադրություն
Այսօր-Պլյուս Ֆիլմ Արտադրություն
Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան
Արթուր ՈՒստյան
Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան
Արմեն Աբելյան, Ռոբերտ Հակոբյան, Նարինե Պետրոսյան, Սամվել Ասատրյան, Մեսրոպ Ծաղիկյան, Մհեր Գասպարյան, Ալեքսիայ Մարմուրոկ, Մարինե Գաբրիելյան, Քրիստինե Հովակիմյան, Հայկ Պողոսյան
Արամ Խաչատուրյան, Անտոնիո Վիվալդի
Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան
Արմեն Սահակյան
Գեւորգ Պողոսյան