ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՅԱՆԻ ԵՒ ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆԻ ՖԻԼՄԸ

Համառոտ բովանդակությունը

2019, գեղարվեստական, խաղարկային, գունավոր, 112րոպ

Իվան ՊՈՎԱՐԵՆԿՈՆ՝ գիշերով փախչելով ռուսական ռազմակայանից, որ տեղակայված է Հայաստանում՝ Գյումրի քաղաքում, մտնում է մի տուն եւ ինքնաձիքով սպանում այդ ընտանիքի բոլոր անդամներին՝ չխնայելով նույնիսկ երեխաներին։

Լուրը ցնցում է բոլորին։ Ժողովուրդը ընդվզում է։

Քահանա Տեր-Ավետիսը՝ ով մեծ հեղինակություն է վայելում քաղաքում, ամեն կերպ փորձում է զսպել մարդկանց։

Վահանը եւ Սարգիսը, մտերիմ ընկերներ են եւ պատերազմի վետերաններ, որոշում են փնտրել եւ ինքնադատաստանի ենթարկել Իվանին։ Անին՝ Վահանի կինը կորցնում է անդորրը։

Տեր-Ավետիսը համոզում է Վահանին եւ Սարգիսին չգնալ մեղսագործության…բայց արժանապատվության զգացումը նրան հանգիստ չի տալիս…

ԿԱԶՄԸ

Անվանումը

ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ ԱՐՋԻՑ

Կինոռեժիսորներ

Նարինե Մկրտչյան եւ Արսեն Ազատյան

Պրեմիերա

Համաշխարհային պրեմիերա

Երկիրը

Հայաստան

Տարին

2019

Կրիչը

DCP

Տեւողությունը

112’

Լեզուն

Հայերեն, Ռուսերեն

Ֆիլմարտադրող

Արսեն Ազատյան եւ Նարինե Մկրտչյան

Արտադրող ընկերությունը

Այսօր-Պլյուս Ֆիլմ Արտադրություն

Տարածումը

Այսօր-Պլյուս Ֆիլմ Արտադրություն

Սցենարը

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի

Գլխավոր Օպերատոր

Արթուր ՈՒստյան

Մոնտաժը

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի

Նկարիչ Դեկորատոր

Գեւորգ Պողոսյան

Հնչյունային ձեւավորումը

Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի

Երաժշտությունը

Արամ Խաչատուրյան, Անտոնիո Վիվալդի

Դերերում

Արմեն Աբելյան, Ռոբերտ Հակոբյան, Նարինե Պետրոսյան, Սամվել Ասատրյան, Մեսրոպ Ծաղիկյան, Մհեր Գասպարյան, Ալիակսայ Մառմուռոկ, Քրիստինե Հովակիմյան, Մարինե Գաբրիելյան, Հայկ Պողոսյան

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԼՈՒՐԵՐ

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՅՍՕՐ-ՊԼՅՈՒՍ» ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի առաջին անկախ կինոընկերությունն է, որն ստեղծվել է 1990 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո: Մենք անկախ կինոնարտադրության ռահվիրաներն ենք, ովքեր միջազգային լսարանին ներկայացրել են հայկական անկախ կինոն: Մեր ֆիլմերն ու նախագծերը ընտրվել եւ ներկայացվել են գրեթե բոլոր խոշոր կինոփառատոներում եւ շուկաներում, ներառյալ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի, Լոկառնոյի, Բուսանի եւ այլն:

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ